Search
Close this search box.

Աղվան Հովսեփյանի քրգործով հարցաքննվել է նաեւ Հովիկ Աբրահամյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քրեական գործով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց վերջինիս փսստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ քրեական գործը շինծու գործ է:

Ի դեպ, Armlur.am-ին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել. քրեական գործով հարցաքննվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ Նախագահ, ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Աժ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում:

Ըստ իրավապահների՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք. խոսքն ընդհանուր առմամբ 4 միլիոն 580 հազար դոլարի մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում