Search
Close this search box.

Ստեփան Գալստյանն ազատվեց ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

Ստեփան Գալստյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը զետեղված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի.
Ստեփան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,–ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ստեփան Գալստյանը կալանավորվել է։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել էր ՀՀ զինված ուժերին զենքի մատակարարման գործընթացքում չարաշահումների ու յուրացման գործով:
Նույն քրեական գործի շրջանակներում կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և ձեռնարկատեր Դավիթ Գալստյանը։