Search
Close this search box.

ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջել է երկու օրվա ընթացքում փակել երեք հյուպատոսություն

ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջել է փակել Սան Ֆրանցիսկոյում իր հյուպատոսարանը: Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Հիզեր Նաուերտի հայտարարությունում: Ռուսաստանը պետք է փակի նաև Վաշինգտոնի և Նյու Յորքի հյուպատոսությունները: Որոշումը պետք է կատարվի մինչև սեպտեմբերի 2-ը:
Նշվում է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ կատարել է Ռուսաստանում իր դիվանագետների թիվը կրճատլու Մոսկվայի պահանջը և ներկայում երկու երկրների միջև հավասարություն է հաստատվում դիվանագիտական ներկայացուցչությունների թվով: