Search
Close this search box.

«Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա», – «Ազատությանը» փոխանցեց ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ստորագրողներից մեկն էլ ինքն և կողմ է գործընթացին։

Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը մանրամասնել չցանկացավ։ Ասաց միայն, որ «Իմ քայլն» իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի։