Search
Close this search box.

Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում, Բրյուսելից պատասխանել է Ալիևին

ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.« Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։

Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։

Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,-գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Ալիևը նշել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է եռակողմ հայտարարության մեջ: «Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան։ Ըստ այդմ՝ «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետեր չպետք է լինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել ապրանքներն ու մարդկանց, մենք Լաչինի միջանցքում մաքսակետ կբացենք»,- հավելել էր նախագահ Իլհամ Ալիևը։