Search
Close this search box.

Ըստ թուրքական կողմի՝ նշանակում է հրաժարվել անգամ Արարատ սարից․ Նաիրի Հոխիկյան

Թուրքիան անցել է Հայաստանի դեմ դիվանագիտական ու քարոզչական լայնածավալ հարձակման, ես կասեի՝ նույնիսկ պաշարման, որտեղ այլևս տեղ չի թողնվում պաշտպանության կամ մանևրելու համար։ Սա Հայաստանը նվաճելու թշնամու գլոբալ ծրագրի երկրորդ փուլն է, որտեղ կրկին հատուկ դեր է վերապահված Փաշինյանի ավազակախմբին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանի կողմից դրական ազդակներ կան հարաբերություններ կարգավորելու համար, ինչը, ըստ թուրքական կողմի, նշանակում է․
1․ Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից,
2․ Ճանաչել Թուրքիայի տարածքը Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով՝ այսինքն պաշտոնապես հրաժարվել Կարսից, Արարատ սարից ու հարակից մյուս հայկայկան տարածքներից, որոնք միջազգային իրավունքով Հայաստանին են պատկանում,
3․ Հրաժարվել Արցախից ամբողջությամբ։

Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անթաքույց ասաց, որ պետք է զարկ տալ տարածաշրջանային համագործակցությանը, իսկ Փաշինյանի քաղաքականության աջակից, նրա մտերիմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը թուրքական «Անադոլու» տեղեկատվական գործակալությանը ասաց, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանին պետք է փոխարինելու գա Թուրքիան։
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն արդեն պաշտոնապես հայտարարում է Երևանում թուրքական դեսպանատուն բացելու մտադրության մասին։

Զարթնե՛ք, հայեր։ Փաշինյանի ավազակախումբը մեզ տանում է վերջնական կործանման։ Վաղը ձեր երեխաներն են կեր դառնալու սրանց խրախճանքին։ Զարթնե՛ք վերջապես։