Search
Close this search box.

Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Ժանրի կաոններին համապատասխան ԱԱԾ-ն որոշել էր «գյոզով» իրականացնել Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունը՝ հավանաբար ապահովելով կալանքի հիմքերը, որը բարեհաջող տապալեցինք: Ժամը 14:00-ին կլինենք ԱԱԾ-ում: Սա հերթական պետպատվերն է: Հիշեցնեմ Նարեկ Մանթաշյանը մեղադրվում է ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելու մեջ:

Դե ինչ, պարոնա՛յք դհոլչիներ, կհանդիպենք դատարանում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։