Search
Close this search box.

Իշխանությունը որոշել է լուծել Հայկ Մարությանի հարցը. ում ձեռքով է դա արվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական թիմում կարգազանցները դաժանորեն պատժվում են՝ գործի է դրվում տվյալ պաշտոնյային «փչացնելու» գործիքակազմը։ Լավագույն ձեւը, իհարկե, մամուլն է եւ ֆեյսբուքյան արշավները, որոնք կիրառվում են ինչ-որ նախարարի կամ պատգամավորի դեմ, իսկ ամենից հաճախ՝ Երեւանի քաղաքապետի։

Դժվար է ասել, թե Փաշինյան-Հայկ Մարության վերջին սրացումն ինչով է պայմանավորված։ Գուցե այն դրական կարծիքներն են պատճառը, որ հնչում են նոր ավտոբուսներ բերելու առիթով։ Իշխանությունը որոշել է իր ավագանու միջոցով իմպիչմենտ հայտնել եւ ազատվել «հակահեղափոխական» քաղաքապետից։ Այս հարցում շատ ակտիվ է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»: