Search
Close this search box.

Արցախից հաղորդագրություն են տարածել

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և Աի պետական ծառայությանն է փոխանցվել ևս մեկ աճյուն:

Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1704 աճյուն:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 24 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ և 94 փոքր տրամաչափի այլ զինամթերք: