Search
Close this search box.

Սուքիասյանի խոսնակի պարզաբանումը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«01-015, կամ 015–01 համարանիշներով մեքենաներ ունեն Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ: Կոնկրետ 01 PZ 015 պետհամարանիշի դեպքում, այն Սուքիասյաններին չի պատկանում:

ԶԼՄ-ններից մեկը կեղծիք է տարածում, թե 01PZ 015 պետհամարանիշի մեքենան Սուքիասյաններին է պատկանում, մի քանիսն էլ արտատպում են այդ կեղծ լուրը:

Ի դեպ, խոսքի ազատությունը ոչ մի աղերս չունի ստախոսության և կեղծիքի հետ»:

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։