Search
Close this search box.

«Նոյեմբերի 16-ից հետո ադրբեջանցիները վախենում են խցկվել Սյունիք». Միքայել Բադալյան

«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոյեմբերի 16-ից հետո ադրբեջանցիները վախենում են խցկվել Սյունիք։ Այնտեղ և եղանակային պայմաններն են ծանր, և ռուսներն են կանգնած։ Սա նույնպես զսպող գործոն է։

🔹 Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական գործիչների մասնակցությամբ ցանկացած հանդիպումից առաջ միշտ լինում են զինված սադրանքներ։ Ալիևը փորձում է իր շահերը ուժով առաջ բրդել։
🔹 “Զանգեզուրի միջանցքը” Ալիևի կողմից մաքուր պոպուլիզմ է` ուղղված իր հոտին։
🔹 Միջանցք չի լինելու։ Հնարավոր է ճանապարհ, բայց պետք է հասկանալ, որ Հայաստանի սահմանապահ ծառայության ու Ռուսաստանի ԱԴԾ֊ի հսկողության տակ գտնվող ճանապարհը այն չէ, ինչի մասին երազել է Ալիևը, ինչ խոստացել էր իր ժողովրդին, և հանուն ինչի ադրբեջանցիները, ըստ նրանց իշխանությունների, զոհվել են։
🔹 Այս իշխանությունները թքած ունեն, որ սպանում են մեր զինվորներին, որ անընդհատ սադրանքներ են լինում առաջնագծում, որ անմարդկային մեթոդներով են վարվում մեր ռազմագերիների հետ։ Նրանք թքած ունեն, նրանց համար ավելի կարևոր է թուրքերի հետ բարեկամություն կառուցել։
🔹 Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, իմ կարծիքով, շուտով չի լինի, մի քանի տարի ձգձգվելու է: Այս գործընթացը Փաշինյանի ՝ իշխանության մնալու գրավականն է։ Հենց ավարտվի գործընթացը, նրան այլևս չի հաջողվի նստել իշխանության ղեկին։
🔹 Արծվաշենի մասին հիշում են, և այդ հարցը բանակցային գործընթացում կա։
🔹 Մի քանի ամիս առաջ հույսի շողեր կային, որ բանակում ամեն ինչ փոխվում է, ու նրանք անհրաժեշտ գնումներ են կատարում, սակայն, ըստ տեղեկությունների, այն, ինչ նախատեսվում էր գնել (շատ անհրաժեշտ ու կարևոր սպառազինություն), այդպես էլ չի արվել: