Search
Close this search box.

Երևանի քաղաքային տրանսպորտը կաթվածահար է եղել. վարորդները գործադուլ են անում, պահանջում են հանդիպում Հայկ Մարությանի

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վաղ առավոտվանից, ի նշան բողոքի, գործադուլ են սկսել Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին նրանք հավաքվել են Թևոսյան փողոցի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի ավտոբուսի պարկում և պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները ասում էին. «Միայն հանդիպում քաղաքապետի հետ: Տրանսպորտի վարչության պետի հետ ցանկություն չկա հանդիպելու, քանի որ նա ասում է մի բան, անում՝ այլ բան: Ուզում ենք այտեղ գա Հայկ Մարությանը և մեր հարցերն ուղղենք նրան ու նրանից էլ ստանանք պատասխաններ»:

Վարորդները հրաժարվեցին այլ բան ասել, պատճառաբանելով, որ նրանք կսկպասեն Երևանի քաղաքապետը ժամանի: