Search
Close this search box.

Գորիս-Կապան ճանապարհահատվածի տուրքից Ադրբեջանի պետբյուջե մոտ 1,2 մլն դոլար է մտել

Գորիս-Կապան ճանապարհահատվածով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 մլն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով այդ երկրի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհտիևին:

Գորիս-Կապան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանից Հայաստան բեռների տեղափոխման համար։ Ադրբեջանը, սահմանային անցակետ տեղադրելով մայրուղու մի փոքր հատվածում, փաստացի ստանում է ողջ ճանապարհի վերահսկողությունը։

Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։