Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովը հայտարարել է, որ իբր Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իբր Հայաստանի կողմից իրենց տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հայաստանի տրամադրած ականների քարտեզների ճշգրտությունը շատ ցածր է։ Տրամադրված նոր քարտեզները վերլուծվում են մասնագետների կողմից։ Այդ ամենը ժամանակ է պահանջում»,- ասել է Բայրամովը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 10 զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ։ Հայկական կողմն իր հերթին ականապատ տարածքների քարտեզներ է փոխանցել Բաքվին։

Ավելի ուշ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման հրապարակումից երեք օր առաջ է դեռ Հայաստանը Ադրբեջանին տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները: