Search
Close this search box.

Մահացել է արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը

Երեկ մահացել է արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը:

Նա ծնվել էր 1946թ Լոռու մարզի (Գուգարքի շրջան) Լեռնապատ (նախկին Հաջղարա) գյուղում, իսկ բարձրագույն կրթությունն ստացել Երևանում` ավարտելով պետական համալսարան իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

Մինչև 1982 թվականը աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում: Այնուհետև ընտրվել է Խորհրդային շրջանի ժողդատարանի նախագահ, եղել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, արդարադատության նախարար:

Երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` լինելով նախ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության, այնուհետեւ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ:

Արմեն Աշրաֆյանը եղել է ՀՀ դատախազության կոլեգիայի և գիտամեթոդական խորհրդի անդամ: