Search
Close this search box.

«Ստո՛ւմ ես, քաղաքացի Փաշինյան». Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյան

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլն ու ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԸ
Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:

Որոշեցի առ այժմ էս գրառումով.
2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ-առ-կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈւՄՈՎ, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով… Ավիացիոն Համակարգի ՍՏԵՂԾՈւՄՆ Ու ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ:

ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ ստեղծման հայեցակարգը,
ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով…. տորպեդահարվեցին ի օգուտ «լոքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փՌանոնսի) ընկերություններ հրավերի:
ՍՏՈւՄ ԵՍ քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին:

Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:
Քեզ պետք է քաոսը:
Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է:
Դու չես եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու:
Քո նպատակը ոչ թե Պետական Ինստիտուտների ՍՏԵՂԾՈւՄՆ է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը