Search
Close this search box.

Այսօր կարևոր քայլ արձանագրվեց․ Ռոբերտ Քոչարյան

Հարգելի հայրենակիցներ,
Արդարությունը վերականգնելու ճանապարհին այսօր կարևոր քայլ արձանագրվեց. ազատ արձակվեցին «Հայաստան» դաշինքի՝ տևականորեն ապօրինի կալանքի տակ պահվող պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս հետապնդումը որևէ կապ չունի արդարադատության հետ: Սա այն ակնհայտ ապօրինություններից էր, որը հասկանալի էր անգամ իրավաբանությունից գիտելիքներ չունեցողների, բայց ոչ՝ այսօրվա դատախազության ու որոշ դատավորների համար:
Միասնական, կազմակերպված ու գրագետ պայքարի արդյունք էր ապօրինությունների այս շղթայի կոտրումը:
Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են, և վստահեցնում եմ՝ ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը:
Ռոբերտ Քոչարյան
10.12.2021թ.