Search
Close this search box.

Ո՞վ դառավ Մարիա Զախարովան, որ ՀՀ տարածքում հավատարմագրված լրատվամիջոցին ուլտիմատում ներկայացնի

Ստելլա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետաքրքիր ա էլի, ո՞վ դառավ Մարիա Զախարովան, որ ՀՀ տարածքում հավատարմագրված ու գործող լրատվամիջոցին ուլտիմատում ներկայացնի, թե բա դեսպանի հետկանչի մասին լուրը ֆեյք ա, հերքեք։ Ու հենց ուլտիմատումով։ Շա՞տ չեք հաբրգել, արա։ Գնացեք ձեր փայփայած, ադրբեջանական ֆեյք նյուզեր տարածող Ռիա Նովոստիից հերքումներ պահանջեք։ Հետո կասեն` Սորոսն ա հարամում հայ-ռուսական հարաբերությունները»։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մեզ՝ «նվաստներիս»՝ հերքելով «Հրապարակի» լուրերից մեկը։ Ինչո՞վ ենք արժանացել «Նորին գերազանցության» նման ուշադրությանը։ Պարզվում է՝ ռուսական պետական ապարատն անչափ «օպերատիվ» է աշխատում՝ դեկտեմբերի 9-ին ՌԴ ԱԳ պաշտոնյային զեկուցել են, որ դեկտեմբերի 3-ին մեր թերթում մի փոքրիկ լուր է տպագրվել եւ նա որոշել է ռուսական լրատվամիջոցների կողմից «հնչեցված» հարցի միջոցով անդրադառնալ դրան։ Խոսքը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ Հայաստանից հետ կանչելու մասին է։