Search
Close this search box.

Մանրամասներ այսօր ծառայակցի կրակոցից վիրավորված զինվորի դեպքից. ինչ է պատմել իրավապահներին կրակողը

Armlur.am-ը գրում է. Այսօր հայտնի դարձավ, որ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար

ArmLur.am-ին զինվորի վիրավորման դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ Սենիկ Սահակյանի վրա կրակած զինվորը իրավապահներին պատմել է, որ դեպքը եղել է պատահական, ինքը զենքով պատահական կրակել է զինվորի ոտքի վրա, որից հետո նրան ինքն է անձամբ փորձել հասցնել հիվանդանոց, իրենց մեջ որեւէ խնդիր չի եղել: Իրավապահները ստուգում են զինվորի խոսքի հավաստիությունը: