Search
Close this search box.

Հակառակորդը կրակ է բացել Մաճկալաշենի տրակտորիստի ուղղությամբ. կրակել են նաեւ խոշոր տրամաչափից. գյուղապետ

Ադրբեջանական կողմն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի տրակտորիստի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։

«Տրակտորիստին ոչինչ չի պատահել։ Կրակոցներից հետո տրակտորը հանել ենք այդ վայրից»,- պատմեց նա։

Լեռնիկ Ավանեսյանն ասաց, որ հակառակորդը կրակել է 5 անգամ՝ խոշոր տրամաչափից, մի քանի անգամ էլ՝ գնդացրից։

«Մոտ 1 րոպեի չափով է եղել այդ կրակոցները։ Ռուս խաղաղապահներն այսօր աշխատում էին, չկային, առիթից օգտվել են։ Հիմա արդեն եկել են, ամեն ինչ հանգիստ է»,- ասաց Լեռնիկ Ավանեսյանը։