Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակ Մալենան առաջինն է:

Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ:

14-ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի, քամի» երգով։ Երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքի հեղինակներն են` Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Հեռարձակմանը կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։