Search
Close this search box.

«Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը քննարկվե՞լ է, թե ոչ»․ Ռուբինյանը պարզաբանում է

«Հրապարակված տեսանյութն Ալեն Սիմոնյանի հայտարարությունը չէ այն իմաստով, որ նա չի կանգնել ու ասել՝ ես հիմա մի հայտարարություն․․․․». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ համացանցում հայտնված սկանդալային տեսանյութի մասին:

«Դա թաքնված տեսանկարահանում է, մասնավոր զրույցից»,-նշեց Ռուբինյանը:

Լրագրողների հարցին՝ Ալեն Սիմոնյանը հրաժարական կներկայացնի՞, թե ոչ Ռուբինյանը պատասխանեց. «Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարց չի քննարկվել»։