Search
Close this search box.

Ոստիկանության սպան AK-47 ինքնաձիգից կրակ է արձակել եւ սպանել իր կնոջն ու ևս 5 մարդու

Քենիայում ոստիկանության սպան AK-47 ինքնաձիգից կրակ է արձակել եւ սպանել իր կնոջն ու եւս 5 մարդու, հայտնում են պաշտոնյաները։

Ըստ ոստիկանության զեկույցի՝ տեղական ժամանակով ժամը 01։00-ին հարեւաններից մեկը «ուժեղ պայթյուն» է լսել։ Ժամանած ոստիկանները փոխհրաձգության մեջ են մտել, ինչի հետեւանքով եւս հինգ մարդ է զոհվել։

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ սպան ավելի ուշ ինքնասպան է եղել:

Սպանության դրդապատճառները պարզ չեն, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ զույգը խնդիրներ ուներ, հաղորդում է AFP-ը։