Search
Close this search box.

Տեխզննության ժամանակ կատալիզատորի առկայությունը պարտադիր կդառնա

Չեզոքացուցիչների առկայությունը մեքենաների տեխզննման ժամանակ պարտադիր է լինելու՝ հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է մեքենաներից չեզոքացուցիչների՝ կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ սահմանել:

Նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ պարտադիր կդառնա նաև կատալիզատորի առկայությունը: