Search
Close this search box.

Վարդենիսում որևէ ուժ չի հաղթել

Նախնական տվյալներ են հայտնի դարձել խոշորացված Վարդենիսում կայացած ընտրություններից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Մելքոնյանը, ով համայնքի ներկա ղեկավարն է, ստացել է մոտ 6000 ձայն։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը և համայնքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանը, ով ներկայում Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարն է, ստացել է մոտ 5000 ձայն։

Վարդենիսում պայքարող մյուս քաղաքական ուժը՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, ստացել է մոտ 2500 ձայն։

Վերոնշյալ տվյալներից ելնելով՝ նշենք, որ ստացվում է, որ այս քաղաքական ուժերից ոչ մեկ չի հաղթել։ Քաղաքապետ ընտրելու համար, հարկավոր է երկու քաղաքական ուժի միավորում։ Հետաքրքիր զարգացումներ են սպասվում․ թե ով կմիանա Քաղաքացիական պայմանագիր կուսկացությանը, դեռևս հստակ չէ․ չի բացառվում անգամ, որ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը միանա «Ահարոն Խաչատրյան» դաշինքին և քաղաքապետի միասնական թեկանծու առաջադրի․ ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը։
armlur.am