Search
Close this search box.

Ահազանգ Հրազդանից․ ՔՊ ավագանու անդամի թեկնածուները շրջում են Հրազդանի ընտրատեղամասերում

ՔՊ ավագանու անդամի թեկնածուները շրջում են Հրազդանի ընտրատեղամասերում, ուղղորդում ընտրողներին։ Այս մասին armlife.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Հրազդանի քաղաքապետի թեկնածու Մոնթե Մաթևոսյանը։

«Կոնկրետ կարող եմ նշել, թե որ ընտրատեղամասերի ներսում են ուղղորդում իրականացնում։ 26/8, 26/24, 26/25, 26/29, 26/23, նշված բոլոր տեղամասերում 2-3 ՔՊ-ական ավագանու թեկնածուներ կան, որոնք այտեղ գտնվելու իրավունք չունեն»,-ասաց նա։
Թեկնածուի խոսքով՝ սա ընտրողների քվերակության վրա ազդեցություն գործելու փորձ է։

«Այլ բնույթի ահազանգեր դեռ չենք ստացել, հանձանաժողովում ներգրավված անձինք հետևում են ընտրությունների ընթացքին։ Ընտրությունները Հրազդանում պասիվ չեն ընթանում»,-ասաց նա։