Search
Close this search box.

Ապարանի ՔՊ թեկնածուն վերջերս է կուսակցական դարձել և գիտի, թե այսօր ժամը 9-ին Ապարանում ով է հաղթելու

Այսօր՝ ՏԻՄ ընտրություններին Ապարանում քվեարկեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Էդգար Փարվանյանը: Լրագրողների հետ զրույցում Փարվանյանը խոսելով ընտրությունների ընթացքի և իրենց հաղթանակի մասին, ասաց՝ «Ընտրությունների ելքը չես կարող ասել, թե ինչպես կլինի, բայց հաղթողը ժողովուրդն է լինելու: Մենք խելացի ժողովուրդ ունենք»:

Փարվանյանը նշեց՝ որպես համայնքի թեկնածու, հաղթելու դեպքում իր փորձն ու պրակտիկան է փոխանցելու ժողովրդին: Ասաց՝ եթե ինքն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժի կողմից, ուրեմն տրամաբանական է, որ ինքն իշխանական թեկնածուն է։ «Ես կուսակցական չեմ եղել մինչև այս վերջերս։ Դա ընդամենը կուսակցական առաջադրվելու ենթատեքստ էր։ Ես ժողովրդի հետ եմ, ժողովուրդը ՔՊ հետ է։ ՔՊ-ն անպայման արձանագրելու է հաղթանակ։ Ավելի լավ է լինել ժողովրդի կողմից՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,- ասաց ՔՊ թեկնածուն։

Փարվանյանի խոսքով՝ 2018 թվականից իշխանությունը ժողովրդի կողմից է, ժողովուրդն էլ իշխանության. «Այսօր ժամը 9-ին կլսեք հաղթանակի մասին: Ժողովուրդը հաղթելու է»,- հավելեց նա: