Search
Close this search box.

Պետք է ականապատենք ամեն ինչ՝ քաղաքները, գյուղերը, փողոցները, հրապարակները, շենքերը, մուտքերը, անգամ բնակարանները

Աստիճանաբար ի հայտ է գալիս մեր երկրի ազգային ռազմավարական դոկտրինը:
Ըստ ուրվագծվող դոկտրինի, մենք ականապատված տարածքների քարտեզները փոխանակում ենք ռազմագերիների հետ:
Տրամաբանությունը հուշում է, որ ինչքան շատ տարածքներ մենք ականապատենք, այդքան շատ ռազմագերիներ հետ կգան:

Դա նշանակում է, որ մենք բոլորս պետք է ականապատենք ամեն ինչ մեր շուրջը՝ քաղաքները, գյուղերը, փողոցները, հրապարակները, շենքերը, մուտքերը և, անգամ բնակարանները:

Սա է այն հիմնարար սկզբունքների համակարգը, որով ի շահ ազգային նպատակների առաջնորդվում է մեր պետությունը:
Եվ ուրեմն, օգնի՛ր պետությանը, ականապատի՛ր շրջակայքդ:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան