Search
Close this search box.

Չավուշողլուն ասել է այն երկրների ցանկը , որոնք հետաքրքրված են թուրքական անօդաչուներ ձեռք բերել

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ շահագրգռված են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում։ Այս մասին Անթալիայում «Պաշտպանության և ավիացիոն արդյունաբերության գլոբալ ռազմավարություններ — 2021» համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Լեհաստանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը մեծ նշանակություն ունի, քանի որ սա առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկիրն իր ռազմական զինանոցը համալրում է թուրքական արտադրանքով: Այս պահին մեր արտադրանքի այս տեսակով հետաքրքրված են Եվրամիության և ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրներ»,- ասել է նախարարը, սակայն չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։

Anadolu-ի հաղորդմամբ՝ Չավուշօղլուն հավելել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը «փոխել են պատերազմի ողջ գլոբալ ռազմավարությունը և ստեղծել ռազմական գրականության նոր պարադիգմ»։