Search
Close this search box.

Նոր Հայաստանի բանտերի պետերը վատ կյանքով չեն ապրում. Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել

2018-ի իշխանափոխությունից հետո 12 քրեակատարողական հիմնարկներից 11-ում նոր պետեր նշանակվեցին։ Նրանց մեծ մասը իրավապահ համակարգում նախկին պաշտոններ զբաղեցրած անձինք են, չնայած նրան, որ վերջիններիս նշանակումը փորձ էր արվում ներկայացնել իբրև համակարգի թարմացում, կոռուպցիոն մեխանիզմների զրոյացում և վերացում: Ասել է թե, նորերը որևէ կոռուպցիոն ռիսկերի հետ կապ ունենալ չէին կարող: Սակայն, ուսումնասիրելով ՔԿՀ-ի պետերի հայտարարագրերը` որոշակի հարցեր են ծագում, պարզվում է՝ Նոր Հայաստանի բանտերի պետերը բնավ էլ վատ կյանքով չեն ապրում:

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի արդեն նախկին պետ Աղասի Խաչատրյանը հայտարարագրել է բազմաթիվ հողամասեր և անշարժ գույք, 12,338,398.00 և 3,990,084.00 դրամի ստացված և վերադարձված փոխառություն, Նիսան մարդատար ավտոմեքենա, 5,526,637.00 դրամի եկամուտ և 4,694,980.00 դրամի վարկ:

Արմեն Մարտիրոսյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնում է 2019թ.-ի օգոստոսից։ Մինչ այդ՝ 2016-2019թթ-ին, եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը։ Ըստ պաշտոնատար անձի 2018 թվականի տարեկան հայտարարագրի՝ Մարտիրոսյանի ֆինանսական միջոցները կազմել են 4 մլն 200 հազար դրամ, իսկ 2019-ի եկամուտը եղել է 3 մլն 906 հազար 250 դրամ աշխատավարձը։ Մարտիրոսյանի ունեցվածքի 93 տոկոսի աղբյուրը հայտնի է հանրությանը։ Արմեն Մարտիրոսյանի կինը՝ Անահիտ Մարկոսյանը, ավելի մեծ կարողություն ունի։ Նա 2017թ.-ին հայտարարագրել է 6 մլն 700 հազար դրամ, որից մոտ 1,5 մլն-ը աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն է, իսկ 3 մլն-ը՝ Mercedes Benz 200 E մեքենայի վաճառքից գոյացած գումարը։ 2020-ին Մարտիրոսյանը հայտարարագրել է երկու ավտոմեքենա, Վիվառոյի էլեկտրոնային հաշիվ, ինչը բավական ուշագրավ է, 5,800,000.00 կանխիկ դրամ, և 6,397,317.00 դրամի աշխատավարձ:

Արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թ. օգոստոսի 7-ից։ Մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնը։ 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Մելքոնյանը հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի տուն, 5 հողակտոր և մեկ մեկուսի ջրային օբյեկտ։ Որպես ֆինանսական միջոց` «Արթիկ» քրեակատարողականի պետը հայտարարագրել է 34 մլն 520 հազար ՀՀ դրամ (ներառում է նաև հայտարարագրած գումարն այլ արժույթներով), այնինչ որպես միակ եկամուտ նշել է 1 մլն 49 հազար դրամ աշխատավարձը։ Այսինքն՝ Արման Մելքոնյանի ֆինանսական միջոցների ընդամենը 3 տոկոսի աղբյուրն է հայտնի հանրությանը, իսկ մնացած 97 տոկոսի, ինչպես նաև 8 միավոր անշարժ գույքի ծագման աղբյուրը՝ ոչ։ 2020-ին վերջինս հայտարարագրել է 20,000.00 ԱՄՆ դոլար, 25,000,000.00 ՀՀ դրամի կանխիկ եկամուտ, 8,184,801.00 դրամի աշխատավարձ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանըհայտարարագրել է մեկ բնակարան, ժառանգություն ստացած թանկարժեք զարդ, 7,000,000.00 դրամ, 8,000.00 ԱՄՆ դոլար, 2,000.00 եվրո, 70,000.00 ռուբլի կանխիկ դրամ, 6,231,862.00 դրամի աշխատավարձ:

«Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Հովհաննիսյանըհայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն, մեկ ավտոմեքենա, 10,147,000.00 ՀՀ դրամ և 18,050.00 եվրո կանխիկ գումար:

«Գորիս» քրեակատարողական հիմնակի պետ Կարեն Խաչատրյանըհայտարարագրել է բնակելի տուն, հողամաս, Տոյոտա մակնիշի ավտոմեքենա, 2,650,000.00 կանխիկ դրամ, 5,728,928.00 ՀՀ դրամի աշխատավարձ:

«Հրազդան» քրեակատարողական հիմնակի պետ Հովիկ Պետրոսյանըհայտարարագրել է բնակարան, այգետնակ , MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, 6,000,000.00 ՀՀ դրամի և 20,000.00 ԱՄՆ դոլարի փոխառություն, 5,000,000.00 ՀՀ դրամի և 20,000.00 դոլարի կանխիկ գումար:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Մամիկոն Հակոբյանըհայտարարագրել է բնակարան, բեռնատար ավտոմեքենա, 1,000,000.00 դրամի կանխիկ գումար, 8,094,151.00 ՀՀ դրամի աշխատավարձ: