Search
Close this search box.

ՌԴ ՊՆ արձագանքը՝ ադրբեջանցու կողմից Արցախի բնակչի մահվան փաստի կապակցությամբ

«Դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Մարտունու շրջանում: Միջադեպի ժամանակ ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և դեպքի վայրում ԱՀ ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատանքի արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել մահվան դեպքի առթիվ»,- ասված է հաղորդագրությունում։