Search
Close this search box.

Նիկոլի ձեռքից իշխանությունը ներսից կարող է վերցնել Խաչատուր Սուքիասյանը

Եթե շատ գլոբալ նայենք, ապա ներկայումս Նիկոլի ձեռքից իշխանությունը ավելի շուտ կարան վերցնել իր թիմի ներսից, քան թե դա կարա անել խորհրդարանական ընդդիմությունը, որի համար անգամ Անդրանիկ Քոչարյանի տեղակալի աթոռին տիրանալը վերածվել է մի «անհաս փառքի ճամփայի»։ Օրինակ Նիկոլի ձեռքից իշխանությունը ներսից կարող ա փորձել վերցնել Խաչատուր Սուքիասյանը, որը դեռ 2008 թվականին բացահայտեց իր քաղաքական ամբիցիաները ու հանուն դրանց, ռիսկի գնալու պատրաստակամությունը։

Փող կա, կապեր կան, Նիկոլական սոված ու անդեմ ուսապարկերին կարա առնել մեկ գիշերում, ընդդիմության ցուցակով պատգամավոր դարձած «պատահական ուղեւորներին»՝ մեկ ժամում, իսկ խնամիական ու անձնական կապերով կապված օլիգարխատի ճնշող մեծամասնության հետ հանգիստ պայմանավորվել։

Իսկ ուժային կառույցների հետ անգամ պայմանավորվել պետք էլ չի, կիսաջախջախված եւ դեմորալիզացված վիճակում են։ Ինչպես նշում էր հեղաշրջումների ուսուցիչ Էդվարդ Լյուտվակը, իշխանությունը վերցնելու համար բավական ա պայմանավորվել էլիտաների, ակտիվ խմբերի ու ուժային կառույցների որոշ հատվածների հետ, մեկ էլ փորձել վերցնել մայրաքաղաքը։

Ընդ որում, հավանաբար պատահական չի, որ ըստ շրջանառվող լուրերի, Խաչատուր Սուքիասյանը, սկսել է զբաղվել քաղաքական ինժիներինգով, խաղացնելով իրենց ընդդիմադիր մատուցող որոշակի ճղճղան խմբակների…

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից