Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն Հրազդանից էր մարդկանց տարել Աբովյան՝ ընտրական երթին մասնակցելու համար. ինչ է ասում երթի մասնակիցը

Կոտայքի նախկին մարզպետ, այսօր արդեն Շրջակա միջավայրի և բնապահպանության նախարար ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, ով անխնա լծվել է Կոտայքի ընտրությունների գործում, այսօր էլ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր՝ մասնակցել իրենց բազմահազարանոց քաղաքական երթին:

Ու նախկին մարզպետը հանրապետության հեռու-մոտիկ քաղաքներից ու գյուղերից բերել էր մարդկանց, որ մասնակցեն Աբովյան   ընտրական երթին: Ասում են, որ եթե այս ընտրություններւոմ Ռոմանոսը չկարողանա իր կնոջ բարեկամին դարձնի քաղաքապետ, Աբովյանը քպայականացնել, ապա դժվար թե ներվի Աբովյանում երկրորդ պարտությունը, իսկ որ պարտությունն անխուսափելի է, երևում է հենց այսօրվա հանրահավաքից․ աբովյանցիները մերժել են այդ հանրահավաքը՝ ցույց տալով իրենց վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ Աբովյան խոշորացված համայնքում դեկտեմբերի հինգին տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: