Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք՝ Երևանում. 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Երիտասարդ տղան, բարձրանալով Երևանում գործող Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրա, մտել է դեսպանատան տարածք։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նրան տեղում բռնել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրանական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ դեսպանատուն ներխուժած քաղաքացին Երևանի բնակիչ՝ 30-ամյա Միքայել Գ-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։