Search
Close this search box.

Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման մասին. Հաջիև

Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: «Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին:

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը հարց է, որը բխում է հենց Հայաստանի շահերից: Իր կողմից Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել՝ ուղղված խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է Հաջիևը: Վերջինս հավելել է, որ Բաքուն դրական է գնահատում Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպման արդյուքները:

«Վերջնական հայտարարության մեջ նշված կարծիքներն ու քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ դրական դինամիկա կա մեր նպատակների իրագործման հարցում: Միևնույն ժամանակ Հայաստանը պետք է ամբողջովին գիտակցի տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունը»,- հավելել է գործիչը: