Search
Close this search box.

«Այսօր, երբ իմացա լուրը․․․»․ Մանվել Գրիգորյանի որդին գրառում է կատարել

Այսօր, երբ իմացա լուրը, որ կալանավորվել է Աշոտ Մինասյանը, մի տեսակ հպարտություն զգացի։ Մեր թշնամին՝ իր` ՀՀ-ում դրածո իշխանությունով հանդերձ , գիտակցում է, թե ումից է պետք վախենալ, և ովքեր են, որ պահել են ու պահում են մեր երկիրը։
Հոդված 235.2 ։ Նույն հոդվածը որով դատել եւ դատում են Արցախի հերոս Զորավար Մապվել Գրիգորյանին։
Հիշեցի Արսեն Մկրտչյանի խոսքը՝ ուղված Զորավար Մանվել Գրիգորյանի հերոսական կերպարին, որն ըստ իս արդարացիորեն կարելի է հնչեցնել նաեւ հիմա։
Հերոսը ՀԵՐՈՍ Է….. մայկով, առանց մայկա, մեկուսարանում, ազատության մեջ, ՀՀ-ում, Արցախում, արտերկրում, ընկերների, թշնամիների, դավաճանների, չկողմնորոշվածների, սխալվածների շրջապատում և ամենուրեք, իսկ նրա չուզողը՝ «Աբիժնիկ» բոլոր նույն աշխարահագրական վայրերում։
Մենք դեռ կենդանի հերոսներ ունենք։