Search
Close this search box.

«Ալիևի ստրուկն եմ»․ ադրբեջանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի սկանդալային հայտարարությունը

Այսօր Ադրբեջանի երիտասարդության և սպորտի փոխնախարարի պաշտոնից ազատված Իսմաիլ Իսմաիլովը հայտարարել է, որ նա Իլհամ Ալիևի ստրուկն է։ Այս մասին հայտնում է Infoteka24.ru-ն։

Այս հայտարարությունն ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցցանցերում տարակուսանք է առաջացրել։ Մասնավորապես Hamam Times-ը հարց է բարձրացրել, թե ինչպես կարող է ստրկական մտածելակերպ ունեցող մարդը փոխնախարարի պաշտոն զբաղեցնել։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով Ալիևի ռեժիմին բնութագրող հատկանիշները, միայն նման մարդիկ կարող են պետական համակարգում այդպիսի պաշտոններ զբաղեցնել։ Պրակտիկան ցույց է տվել, որ այլ կարծիք ունեցողների ուղին կա՛մ արտասահմանն է, կա՛մ էլ բանտը։