Search
Close this search box.

Երևանում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 21:55-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը «ձածխ նստատեղի ծակած-կտրած» վերքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արմամ Մ.-ն է: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել Արման Մ.-ի և Երևանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Գ.-ի միջև,որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արման Մ.-ին:

Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գրիգոր Գ.-ին և հանցագործության գործիք հանիդսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կայքի տեղեկություններով՝ որոնվողը վիրավորի նախկին կնոջ եղբայրն է: