Search
Close this search box.

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ. Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Դրա իրականացման հաջողությունը կախված է բոլորիս հետևողական աշխատանքից և ենթադրում է մեծ նվիրում ու պատասխանատվություն: Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային ինչպես կրթության և գիտելիքի վերաարժևորման, այնպես էլ ուսուցչի հեղինակության, դերի ու հասարակական գնահատման առումով: Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Ցանկանում եմ, որ նրանք դպրոց մտնեն խանդավառությամբ և այն իրենց մեջ կրեն ողջ կյանքի ընթացքում: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ցանկանում, որ ուսումնական տարին նրանք սկսեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով: Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից զարգացած երկրների շարքում: Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ: Լավագույն ցանկութուններով` ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ