Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Նոյեմբերի 29-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամիավորման զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ «Հակահարձակողական մարտի կազմակերպումն ու պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը» թեմայով։

Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների անհատական հմտությունները։ Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված մարտական խնդիրները։