Search
Close this search box.

Ջրականում ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
‘Ըստ հաղորդագրության` Նաթիգ Մամեդովը շինարարական աշխատանքների ժամանակ է պայթել ականի վրա։ Նրա ոտքն անդամահատել են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել ադրբեջանական վերահսկողությանն անցած Վարանդայում (Ֆիզուլի)։ Դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ. ականի պայթյունից հետո զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց։