Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ

Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացման ժամանակ տեսաուղերձով ողջույնի խոսք էր հղել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա մասնավորապես, ողջունեց խորհրդաժողովի անդամներին, նշելով.

«Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ նախագահ Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակրները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից: Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Արցախում ապրում են իրենց հարեւանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակա սգալով իրենց հարազատ մարդկանց կորուստը, որոնք սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում: Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ, ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչեւ փախստականները չվերադառնան իրենց տները եւ տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն: Մենք շարունակելու ենք աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում եւ Արցախում, խորացնել մեր ժողովուրդների կապերը: Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին»: