Search
Close this search box.

Հերթական երկրաշարժը

Նոյեմբերի 28-ին, Թբիլիսիի ժամանակով 09:54-ին Օնիի մոտակայքում՝ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,3 մագնիտուդ, aյս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին, 07:48-ին հայ-վրացական սահմանի մոտակայքում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ հեռավորության վրա ևս երկրաշարժ էր տեղի ունեցել։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր տեղի են ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։