Search
Close this search box.

Ալիեւը Լուկաշենկոյին պատմել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ, հայտնել է «ԲելՏԱ»-ն։

Տեղեկությունների համաձայն՝ Ալիեւը Լուկաշենկոյին տեղեկացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքների մասին։

«Իլհամ Ալիեւը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ նախօրեին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լուկաշենկոն եւ Ալիեւը քննարկել են նաեւ Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունները։