Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ավարտին հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որը շուտով հասանելի կլինի լրագրողների համար, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը,

Ներկայումս Սոչիում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մինչ այդ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձին հանդիպումը, ինչպես նաև Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: