Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Հայաստանի տարածքով անցնելիս՝ Ադրբեջանական օդանավից Սևանն են նկարել ու պրովոկացիոն գրառում արել

Ադրբեջանական օդանավները շարունակում են Հայաստանի օդային տարածքով թռիչքներ իրականացնել Բաքվից դեպի Նախիջեւան։ Ադրբեջանական «AZAL» ավիաընկերությունը սոցցանցերի իր էջում երկնքից արված լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Սևանա լիճն ու Արարարատ լեռը:

Լուսանկարին կից արված գրառման մեջ Սևանի փոխարեն օգտագործված է ադրբեջաներեն «Գոյչա» անվանումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են»:

«Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք», — ասել էր Ալիևը: