Search
Close this search box.

Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից միջնորդություն է ստացել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար և պատրաստ է նման օգնություն ցուցաբերել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդության համար: Ռուսաստանը շահագրգռված է, ինչպես գիտեք, և ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ դա շարունակել», – ճեպազրույցում ասել է Զախարովան։