Search
Close this search box.

Հայաստանում իզուր են ոգևորվել․ Թուրքիան ներգրավվելու է նոր պատերազմերի մեջ․ Եվգենի Սատանովսկի

«Հայաստանում ոգևորվել են այն հանգամանքից, որ Թուրքիայում Էրդողանի դեմ ցույցեր են։ Այս առումով` հայերի ոգևորությունը հասկանալի է։ Ներկայումս կա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարց, և հայերը մտածում են, որ Թուրքիայում հանրավաքները և տնտեսական խնդիրները գուցե խանգարեն Էրդողանի ծրագրերին։

Բայց, ցավոք, կլինի հակառակը։ Թուրքիային հիմա պետք են էներգակիրների տարանցման նոր շուկաներ, իսկ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան այդպիսի հնարավորություն են ստեղծում։ Թուրքիան ծավալվում է։ Էդրողանը ցանկացած ներքին ճգնաժամ փորձելու է լուծել արտաքին կոնֆլիկտներ հաշվին։ Հետևաբար` Թուրքիան ներգրավվելու է նոր պատերազմերի մեջ և դառնալու է ավելի ագրեսիվ». ՌԴ առաջատար արևելագետ Եվգենի Սատանովսկի