Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը փակագծեր բացեց. ինչո՞ւ հետաձգվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպումը

«Նոյեմբերի 9-ին եռակողմ առցանց հանդիպման գաղափար եղել է»,- այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել եմ, որ դրա գաղափարը մեզ համար քննարկելի է ու խնդրահարույց, քանի որ դա դժվար, ծանր ու դառն օր է, բայց եթե պարզվի, որ օնլայն համաժողովի արդյունքում մենք կկարողանանք համաձայնվել գերիների վերադարձի մասով, կհամաձայնեմ այդ դառն օրը մասնակցել այդ համաժողովին։ Առաջարկել եմ տեղափոխել նոյեմբերի 15-ին, եղել է այլ առաջարկ` անցկացնել ամսի 26-ին, ու առերես, դրա շուրջ էլ համաձայնության ենք եկել», — նշեց վարչապետը։