Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակցիայի մասնակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակին հարող փողոցը

Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի դեմ իրականացվող ակցիայի մասնակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակին հարակից փողոցը։ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ, եթե բոլորը հավաքվեն, ժողովրդի դեմ որևէ ուժ չի կարող կանգնել, միայն ժողովրդի ներկայությունն է լուծելու հարցը՝ առանց որևէ խնդրի, որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին։

«Եթե դուք հիմա գնաք տուն, ասեք՝ դե լավ, վաղը ես չեմ գնա, հարևանս կգնա, իմացեք՝ մենք էլի գնալու ենք մարելուն և դրանից օգտվելու են մեր երկրի թշնամիները»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ մեր երկիրն ընկել է հիվանդանոց, մեր օգնության կարիքն ունի և մենք պետք է գոնե մեկ շաբաթ մեր ժամանակից նվիրենք մեր հիվանդ երկրին։

Զոհրաբյանը կոչ արեց քաղաքացիներին՝ վաղը ժամը 17.00-ին հավաքվել Հանրապետության Հրապարակում։ Նա նաև տեղեկացրեց, որ ժամը 13.00-ից Պոլիտեխնիկական համալսարանից կիրականացվեն իրազեկման ակցիաներ։

Հիշեցնենք, որ ազատագրական շարժումը նպատակ ունի կանխելու սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալու միջանցք տրամադրել թշնամուն, պահանջելու, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այսօր առավոտվանից շարժման մասնակիցները փակել են Երևանի մի շարք փողոցներ, ապա քայլերթ իրականացրել դեպի նախագահական, ԱԺ, ինչից հետո մեծ հանրահավաք են իրականացրել Հանրապետության Հրապարակում։ Հանրահավաքն այսօր ամփոփվել է Ֆրանսիայի հրապարակում։